Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Х սոցիալական ցանցի իր էջում ողջունել է Մոլդովայում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Վերջինս վստահ է, որ մոլդովական ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին անհրաժեշտ է «իրական քաջություն»։
«Դուք ոչ միայն փրկեցիք ժողովրդավարությունը և պահպանեցիք եվրոպական ուղղությունը, այլև կանգնեցրիք Ռուսաստանին ամբողջ տարածաշրջանը վերահսկողություն հաստատելու նրա փորձերում։ Սա լավ դաս է բոլորիս համար»,- գրել է Տուսկը։