Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ն դեմ չէ, որ Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանի խորքին ամերիկյան հեռահար հրթիռներով, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։
Պատասխանելով
Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը թույլ տվե՞լ է նման հարվածներ, Քելոգն ասել է. «Կարծում եմ՝ կարդալով այն, ինչ
նա (Թրամփը) ասել է, ինչպես նաև այն, ինչ ասել են փոխնախագահ Վենսն ու
պետքարտուղար Ռուբիոն, պատասխանն է՝ այո։ Օգտագործեք հնարավորությունը հարված
հասցնելու խորքը։ Անձեռնմխելի ոչինչ չկա»: