Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրային բանավեճի ժամանակ «Մայր Հայաստան» կուսակցության անունից ներկայացողները ասում են, որ պատասխանատու չեն Գյումրու քաղաքապետի քաղաքական հայտարարության համար, որ Հայաստանը պետք է լինի Միութենական Հանրապետության կազմում. ընդամենը օգնել են նրան, որ ՔՊ-ն իշխանություն չունենա Գյումրիում։
Հետո էլ ավելացնում են, որ նմանատիպ մի բան նախատեսում են համապետական ընտրությունների ժամանակ։ Իսկ թե ինչ կլինի հետո, իրենք երևի էլի պատասխանատվություն չեն ունենա։ Սա լավագույն ցուցիչն է, թե ինչերի կարող է հանգեցնել ՔՊ-ին հեռացնելու մտասևեռումով տարված այդ անպատասխանատու ուժերի արկածախնդրությունը»։