Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝
Հոկտեմբերի 3՝ ժամը՝ 21:30, 60 կգ Գառնիկ Չոլակյան
Հոկտեմբեր 5՝ ժամը` 21:30, 71 կգ Գոռ Սահակյան
Հոկտեմբերի 7՝ ժամը` 19:00, 88 կգ Սուրեն Գրիգորյան
Հոկտեմբերի 8՝ ժամը` 19:00, 77 կգ Աննա Ամրոյան (B խումբ)
Հոկտեմբերի 10՝ ժամը` 21:30, 110 կգ Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
Հոկտեմբերի 11՝ ժամը` 18:00, +110 կգ Վարազդատ Լալայան:
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:
Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ-մարզուհի է հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ: