Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին խաղում «Նոան» հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի անդրանիկ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում ընդունեց խորվաթական «Ռիեկա»-ին:


«Նոա»-ն օգտագործեց իր առաջին հնարավորություններից մեկը և 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նարդին Մուլահուսեյնովիչը:


Բաց թողած գնդակից հետո «Ռիեկա»-ն հիմնականում դիրքային ֆուտբոլ էր խաղում և հանդիպման 30-րդ րոպեին նույնիսկ մնաց 10-ը ֆուտբոլիստով` ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Նիկո Յանկովիչը:


Երկրորդ կեսի մեկնարկում էլ «Նոա»-ն գործում էր «առաջին համարով»` շարունակաբար գրոհներ կազմակերպելով մրցակցի դարպասին:


Խորթավիայի չեմպիոնին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածն ու «Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: «Նոա»-«Ռիեկա»`1:0:


Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Նոա»-ն կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին: