Դոնալդ Թրամփի պատկերով 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով նոր կոլեկցիոն 1 դոլարանոց մետաղադրամներ թողարկելու հնարավորությունը: Fox Business հեռուստաալիքի տվյալներով՝ այդ քայլը նախատեսված է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակում:


Դիմերեսին Թրամփի պատկերն է, դարձերեսին՝ բարձրացրած բռունցքը՝ "Fight, Fight, Fight" վանկարկությամբ։ Մեջտեղում «Աստծուն ենք մենք հավատում» կարգախոսն է։