Վստահ չեմ, որ, եթե գրավոր լիներ Ռոբի խոսքը, «Հայաստանի Հանրապետություն»-ը մեծատառերով էր գրելու․ Գրիգորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


««Եթե կարծում եք, որ 21-ին շատ մեծ հաճույք էի ստանում օրը տասը հանդիպում ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե չէ:»


Սա ասում է Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը:


Դժվար է ավելի հստակ խոստովանել «զգացմունքներդ» սեփական պետության ու ժողովրդի հանդեպ, քան անում է էս մարդը: Ու դեռ երկիրը ղեկավարելու ամբիցիաներ ունի...


հ.գ. Վստահ չեմ, որ, եթե գրավոր լիներ Ռոբի խոսքը, «Հայաստանի Հանրապետություն»-ը մեծատառերով էր գրելու: Ոչ միայն որովհետեւ գրագետ չի, այլ առավելապես որովհետեւ իր համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ինչպես եղել, այդպես էլ մնում է МИД, ինչպես հերթական անգամ ասաց այսօր»: