Դեսպան Մկրտչյանը և Քուինսի ինստիտուտի գլխավոր ռազմավարության տնօրենը քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները

Հոկտեմբերի 6-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քուինսի ինստիտուտի գլխավոր ռազմավարության տնօրեն Ջորջ Բիբի և Եվրասիա ծրագրի գիտաշխատողների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:


 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող առարկայական քայլերին, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններին։


Այդ ուղղությամբ կարևորվել է նաև ուղեղային կենտրոնների ներգրավվածությունը։