«Սա մեծագույն օր է». Թրամփը՝ խաղաղության ծրագրին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի համաձայնության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում բանակցությունների արդյունքներով համաձայնել են սկսել իրագործել Գազայի հատվածում իր խաղաղության ծրագրի առաջին փուլը, հաղորդում է BBC-ն։


«Ես մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Սա նշանակում է, որ ԲՈԼՈՐ պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, իսկ Իսրայելը իր ուժերը կհեռացնի համաձայնեցված գծի մոտ՝ որպես առաջին քայլ դեպի երկարատև, կայուն և հավերժական խաղաղություն»,- գրել է նա իր սոցցանցում՝ Truth Social-ում։


«Սա ՄԵԾԱԳՈՒՅՆ օր է արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, մեր բոլոր հարևանների և Միացյալ Նահանգների համար, և մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, ովքեր մեզ հետ աշխատեցին այս պատմական և աննախադեպ իրադարձությունը հնարավոր դարձնելու համար»,- հավելել է Թրամփը։