Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


Կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստա-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։