Քաղաքացիակենտրոն լրատվություն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ այցելել է տարածաշրջանի ամենամեծ շինհրապարակ՝ «Դալան» տեխնոպարկ։
«Այստեղ արդեն իսկ իրականացվել է 80 միլիոն դոլարի ներդրում, և ևս 80 միլիոն դոլարի ներդրում կարվի առաջիկայում, որպեսզի համալիրը բերվի վերջնական տեսքի»,-նշել է նախարարը։