Թրամփը արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի. Իսրայելի նախագահ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում առաջընթացից հետո շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջնորդության համար, հաղորդում է Bild-ը։


«Կասկած չկա, որ նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս հաշտեցման, ապաքինման և հույսի նոր հեռանկարներ է բացում մեր տարածաշրջանի համար»,- նշել է Հերցոգը։