Օսլոյում հայտարարվել է, թե ով է 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։ Մրցանակը շնորհվել է Մարիա Կորինո Մաչադոյին՝ «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու անխոնջ աշխատանքի և պայքարելու համար, որ բռնապետությունից ժողովրդավարություն անցումը լինի արդար և խաղաղ»։
Մաչադոն
եղել է Վենեսուելայի խորհրդարանի անդամ, 2012 թվականին նա հավակնել է նախագահի
պաշտոնին։ 2014 թվականին եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ
բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը։ 2024 թվականին Մաչադոն, մնալով
Վենեսուելայում, բայց ստիպված լինելով թաքնվել, դարձել է Անդրեյ Սախարովի անվան «Մտքի
ազատության համար» մրցանակի դափնեկիր, որը շնորհում է Եվրախորհրդարանը։ Մրցանակը
Մաչադոյի հետ կիսել է մեկ այլ վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ Էդմունդո
Գոնսալեսը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ էր ձգտում
արժանանալու Խաղաղության Նոբելյան մրցանակին: Ինչպես հայտնել է Bloomberg-ը, Թրամփն ասել է, որ եթե մրցանակն
իրեն չտրվի՝ դա «մեծ վիրավորանք կլինի մեր երկրի համար»: