Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պատասխանել է իբր առևանգված ուկրաինացի երեխաների մասին իր նամակին, և ինքն այդ հարցով աշխատում է Պուտինի թիմի հետ:
«Իմ ներկայացուցիչն աշխատում է անմիջականորեն նախագահ Պուտինի թիմի հետ, որպեսզի ապահովի երեխաների անվտանգ վերամիավորումը իրենց ընտանիքների հետ»,-ասել է նա՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը: