Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Գազա կամ Իսրայել:
Վենսը նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կհետևեն Գազայում հրադադարի ռեժիմին և կապահովեն մարդասիրական օգնության մատակարարումը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով` Գազայում պատանդները կարող են ազատ արձակվել ցանկացած պահի։