Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել երկրի բարձրագույն պետական պարգևը՝ Նեղոսի շքանշանը։ Այս մասին Facebook-ում գրել է Եգիպտոսի նախագահի մամուլի խոսնակ Ահմեդ Ֆահմին։
Ֆահմին նշել է, որ
շքանշանը շնորհվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում
Թրամփի ներդրման համար։
«Նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարգևատրել Նեղոսի շքանշանով։ Այս քայլը ձեռնարկվում է
ի նշան խաղաղության հասնելու նրա ջանքերի, հակամարտության լարվածության նվազեցման
գործում ունեցած ներդրման, մասնավորապես՝ Գազայում պատերազմի դադարեցման գործում
նրա վճռորոշ դերի համար»,- ասվում է հայտարարության մեջ։