Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելը հաջորդ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը կառաջադրի որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի (Կնեսետի) խոսնակ Ամիր Օհանան՝ Դոնալդ Թրամփին խորհրդարանում դիմավորելու արարողության ժամանակ իր ելույթում։
«Պարոն Թրամփ, դուք ամենաարժանին եք
խաղաղության մրցանակ ստանալուն։ Հետևաբար ես այստեղ հայտարարում եմ, որ մենք կձգտենք
ներգրավել ամբողջ աշխարհի խորհրդարանների խոսնակներին և հաջորդ տարի կառաջադրենք ձեր թեկնածությունը որպես Խաղաղության Նոբելյան
մրցանակի դափնեկիր»,- հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակը։