ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ին, մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ։
«Կարծում
եմ՝ այո»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը կարճ պատասխանից հետո շնորհակալություն է
հայտնել մամուլին և հրաժեշտ տվել։
Air
Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփին նաև հարցրել են,
թե արդյոք որոշ համաշխարհային առաջնորդներ, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը, կարո՞ղ են օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում։ Նա ի պատասխան
նշել է. «Այո, Էրդողանը կարող է։ Նրան հարգում են Ռուսաստանում։ Ես չեմ կարող
խոսել Ուկրաինայի անունից։ Բայց նրան (Էրդողանին) հարգում է Պուտինը։ Եվ նա իմ
ընկերն է»։ «Ես թույլերի հետ լեզու չեմ գտնում։ Ես ուժեղների հետ եմ լեզու
գտնում»,- հավելել է Թրամփը։