Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել Time ամսագրին, որը ամսագրի շապիկին տեղադրել է նրա լուսանկարը։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Time ամսագիրը բավականին լավ հոդված է գրել իմ մասին, բայց լուսանկարը
[ընտրվել է], հնարավոր է, ամենաահավորը բոլորից։ Նրանք «ջնջել են» իմ մազերը, ապա գլխիս
դրել են լողացող թագի նման մի բան, բայց շատ փոքր։ Շատ տարօրինակ է»,- գրել է Թրամփը
Air Force One-ում՝ Իսրայել և Եգիպտոս կատարած այցից հետո վերադառնալով ԱՄՆ։
Նա ասել է, որ երբեք չի սիրել լուսանկարվել ներքևի ռակուրսից։
«Այս լուսանկարը ուղղակի ահավոր է և պետք է խստորեն քննադատվի։
Ի՞նչ են նրանք անում և ինչո՞ւ»,- նշել է ամերիկացի առաջնորդը։