Մի գերագնահատեք Պուտինին, Ռուսաստանի տնտեսությունը Տեխասի տնտեսությունից փոքր է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք չէ «չափազանց լուրջ» ընկալել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պրահայում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) պաշտպանական գագաթնաժողովի ժամանակ։

 

ՆԱՏՕ-ն կարիք չունի գերագնահատել Ռուսաստանի հզորությունը, քանի որ նրա տնտեսությունը «Տեխասի մեծ չէ», ասել է Ռյուտեն։

 

«Մենք պետք է դադարենք Պուտինին գերագնահատել. նա Տեխասի նահանգապետ է, ոչ ավելին։ Եկեք նրան շատ լուրջ չընդունենք»,— Ռյուտեին է մեջբերում Politico-ն։

 

Ռոսստատի տվյալներով՝ անցյալ տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմել է 201.15 տրիլիոն ռուբլի, կամ 1.978 տրիլիոն դոլար (ըստ Կենտրոնական բանկի տարեվերջյան պաշտոնական փոխարժեքի)։

 

Միացյալ Նահանգների Տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալներով՝ Տեխասի տնտեսության ծավալը հասել է $2.709 տրիլիոնի, ինչը 37%-ով գերազանցել է ՌԴ-ի ՀՆԱ-ն։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում Տեխասի տնտեսությունն աճել է 4.9%-ով, իսկ ռուսականը՝ 4.3%-ով։

 

Տեխասի ԱՄՆ-ի՝ տնտեսության չափով երկրորդ նահանգն է։ Առաջին տեղը զբաղեցնում է Կալիֆոռնիան՝ $4.103 տրիլիոն ՀՆԱ-ով, որը կրկնակի մեծ է ռուսականից և գերազանցում է նույնիսկ աշխարհի երրորդ խոշոր տնտեսությանը՝ Ճապոնիայի ՀՆԱ-ին ($4.026 տրիլիոն)։