Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Վինսենթ Ռոշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին, ով 2025թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:


Վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նրա գործունեությունն ու փորձն օրինակելի է երիտասարդ սերնդի համար:


Վինսենթ Ռոշը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար նկատելի է մեծ ներուժ:



Զրուցակիցները կարևորել են կրթության դերը մարդկանց հաջողությունների հասնելու, արդյունավետ գործունեություն ծավալելու և մարտահրավերները հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում:


Այդ առումով, վարչապետն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:


Վինսենթ Ռոշը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել իր աջակցությունը ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ: