Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն խոստացել
է նավթ չգնել Ռուսաստանից։ Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ
զրույցում, նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:
«Ես դժգոհ էի,
որ Հնդկաստանը գնում է (ռուսական) նավթ։ Այսօր նա (Հնդկաստանի վարչապետ Նարենդրա
Մոդին) վստահեցրեց ինձ, որ նրանք նավթ չեն գնի Ռուսաստանից։ Դա մեծ քայլ է։ Հիմա
մենք պատրաստվում ենք Չինաստանին ևս ստիպել անել նույնը»,- ասել է ամերիկացի
նախագահը։