ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է անցնել հարձակման։
«Ես
որոշում կկայացնեմ այդ հարցի վերաբերյալ, բայց նրանք կցանկանային անցնել
հարձակման, և մենք պետք է որոշում կայացնենք»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը մամուլի
ասուլիսում։
Հարցին,
թե արդյոք ԱՄՆ-ն քննարկո՞ւմ է Ուկրաինային որևէ այլ զենք փոխանցելու հնարավորությունը՝
բացի «Տոմահավկ» հրթիռներից, Թրամփը պատասխանել է, որ ուսումնասիրում է «այլ
տարբերակներ»։
«Ես պետք
է որոշում կայացնեմ այդ առումով»,- ընդգծել է Սպիտակ տան նախագահը։
Ամերիկացի
առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հոկտեմբերի 17-ին նախատեսված
հանդիպմանը ինքը մտադիր է քննարկել ռուս-ուկրաինական պատերազմը։ Սակայն Թրամփը չի կոնկրետացրել,
թե հիմնականում ինչի մասին է խոսվելու։
Նա
հավելել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում կորցրել է 1,5 միլիոն մարդ,
հիմնականում՝ զինծառայողներ։
«Ռուսաստանը
պետք է հաղթեր այս պատերազմում առաջին իսկ շաբաթում, իսկ այն արդեն շարունակվում է
չորս տարի»,- ասել է Թրամփը։
Նա նաև
դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Դադարեցրո՛ւ սպանել
ուկրաինացիներին և դադարեցրո՛ւ ռուսներին սպանել»։