Թրամփը հավատում է. Պուտինի և Զելենսկիի հանդիպումը հնարավոր է. Սպիտակ տուն

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը հնարավոր է։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը (հեռարձակումը՝ C-SPAN հեռուստաալիքի)։


«Նա կարծում է, որ դա հնարավոր է, և, իհարկե, կցանկանար, որ դա տեղի ունենար»,- հայտարարել է պաշտոնյան։ Լևիթը այլ մանրամասներ չի ներկայացրել։


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին։ Նրանք կհանդիպեն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։