Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. Ինչն է պատճառը

ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային ժյուրին մեղադրանք է առաջադրել նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ գաղտնի փաստաթղթերին վերաբերող կանոնները խախտելու համար։


Մեղադրական եզրակացությունը հաջորդել է խուզարկության օրդերին, որում պնդվում է, որ Բոլթոնն անօրինական կերպով օգտագործել է «օտարերկրյա կազմակերպության» կողմից կոտրված անձնական էլեկտրոնային փոստի օգտահաշիվը՝ այդպիսով փոխանցելով գաղտնի տեղեկատվություն։


Իրեն առաջադրված մեղադրանքին ի պատասխան՝ Ջոն Բոլթոնը Թրամփի վարչակազմը համեմատել է Ստալինի գաղտնի ոստիկանության հետ և հայտարարել, որ ինքը դարձել է նախագահ Թրամփի նոր թիրախը արդարադատության նախարարությունը մեղադրանքի համար որպես զենք օգտագործելու նրանց նկատմամբ, ում նա համարում է իրեն թշնամի։

 

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ հետաքննությունը քաղաքական դրդապատճառներ չունի։