ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում քննարկվել է Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման հարցը։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ նախագահը ասել է, որ
Պուտինին դուր չի եկել այդ գաղափարը։
Թրամփը հեգնանքով է արձագանքել հարցին՝
պարզաբանելու, թե արդյոք Պուտինը համոզե՞լ է իրեն չփոխանցել Tomahawk Կիևին։ «Դուք
ի՞նչ է, կարծում եք, նա կասեր՝ խնդրեմ, վաճառեք Tomahawk [Կիևին]»,- հարցին հարցով
է պատասխանել Թրամփը։
«Ես իրականում ասել եմ. «Կառարկե՞ք, եթե ես մի քանի հազար Tomahawk փոխանցեմ հակառակ կողմին»։ Ես նրան դա եմ ասել։ Հենց այդ ձևով»,- պնդել է Թրամփը։ Նա հստակեցրել է, որ միտումնավոր ցանկացել է հարցը բարձրացնել «մի փոքր կուրյոզային» ձևով։ «Դուք, ի՞նչ է, կարծում եք, նա կասեր՝ ես կցանկանայի տեսնել, թե ինչպես են Tomahawk-ները թռչո՞ւմ իմ ուղղությամբ»,- հավելել է Թրամփը։
Թրամփը թևավոր հրթիռներն անվանել է «անհավանական ավերիչ զենք»։
«Ոչ ոք չի ուզում, որ Tomahawk-ները» կրակեն իրենց ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք. այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ
նախագահ Թրամփը նախատեսել է Սպիտակ տանը ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկուն: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Թրամփը, Զելենսկին հոկտեմբերի 17-ին
իրենից խնդրելու է Ուկրաինային մատակարարել Tomahawk թևավոր հրթիռներ: