Ռուսաստանը համարում է, որ մարտադաշտում իր գործերն ավելի լավ են ընթանում, քան իրականում է, և դա ազդում է բանակցային իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Newsmax-ին տված հարցազրույցում ասել է։
«Կարծում
եմ՝ կա սպասումների հիմնարար հակասություն. ռուսները հակված են կարծելու, թե
մարտադաշտում իրենց գործերն ավելի լավ են ընթանում, քան իրականում է»,- ասել է
Վենսը։ Նրա խոսքով՝ հենց սա է դժվարացրել համաձայնության հասնելը վերջին
ամիսներին, չնայած «որոշակի առաջընթաց եղել է»։
Վենսը
հավելել է, որ ԱՄՆ նախագահը որքան էլ եռանդուն զբաղվի դիվանագիտությամբ,
համաձայնություն կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը, իսկ
ներկայումս «ռուսներն ու ուկրաինացիները պարզապես այն կետում չեն, որ կարողանան
գործարք կնքել»։
Այնուամենայնիվ,
Վենսը կարծում է, որ կարգավորումը հնարավոր է, բայց դրա համար կպահանջվի «ավելի
շատ աշխատել»։ «Այո, դա [ձգձգված գործընթացը] երբեմն հիասթափեցնող է։ Այո,
[Թրամփը] երբեմն կորցնում է համբերությունը գործընթացում բոլոր ներգրավվածների
նկատմամբ»,- ասել է Վենսը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ փոխնախագահի կարծիքով, Թրամփը, ի
վերջո, կավարտի գործընթացը։ «Հարցը միայն այն է, թե դա որքան ժամանակ կտևի»,-
հավելել է Վենսը։