ՀՀ–ից միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը հուլիս–սեպտեմբերին աճել է 30%-ով

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանից այլ երկրներ բեռնափոխադրումների հայտերի քանակը տարեկան կտրվածքով աճել է 30%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 116%-ով։ Այս տվյալները ներկայացրել է «ATI.SU բեռնափոխադրումների բորսան»։


Ներմուծման և արտահանման ուղղությամբ ավելացել է ավտոմեքենաներով բեռնափոխադրումների հայտերի քանակը։ Գները նույնպես աճել են (տարեկան կտրվածքով 6%-ով, նախորդ եռամսյակի համեմատ՝ 15%-ով)։


Այլ երկրներից Հայաստան բեռնափոխադրումների հայտերի քանակը ATI.SU բեռնափոխադրումների բորսայում տարեկան կտրվածքով աճել է 29%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 15%-ով։ Ներմուծման բեռնափոխադրումների սակագները մեկ տարվա ընթացքում աճել են 22%-ով։


Հայտերի քանակով առաջատարը Ռուսաստանն է (+22% տարեկան կտրվածքով և +17% երկրորդ եռամսյակի համեմատ)։ Միևնույն ժամանակ, աճի դինամիկայով առավել տպավորիչ թվեր է ցուցադրում Բելառուսը (+133% նախորդ տարվա համեմատ)։


«Միջազգային բեռնափոխադրումների թեժ սեզոնը կշարունակվի մինչև դեկտեմբեր: Բացի այդ, շուկայում որոշակի տրանսպորտային դեֆիցիտ է նկատվում, դա է պատճառը, որ ինչպես միջազգային, այնպես էլ ներքին ուղղություններով բեռնափոխադրումների պատվերների թվի աճ ենք տեսնում: Բեռների տերերը բոլոր հնարավորություններն օգտագործում են փոխադրողներ գտնելու համար, այդ թվում՝ թվային ծառայություններ», – մեկնաբանում է Հայաստանում «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը:


Արտահանման բեռնափոխադրումները որոշակի անկումից հետո երրորդ եռամսյակում վերադարձել են աճի: Լավ առաջընթաց է նկատվում նաև ռուսական (+29% տարեկան) և բելառուսական (+57%) ուղղություններում:


Ներքին բեռնափոխադրումների պահանջարկի մեջ դրական միտում կա, սակայն դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է թվային լոգիստիկ ծառայությունների նկատմամբ աճող հետաքրքրությամբ ընդհանուր առմամբ և մասնավորապես «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի»։ Պաշտոնական վիճակագրությունը շուկայի լճացում է արտացոլում. Հայաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025 թվականի 8 ամիսների ընթացքում մնացել է անփոփոխ (- 0.2%)։