Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։
Ամերիկյան առաջնորդը դուրս է եկել Զելենսկիին դիմավորելու։
Զելենսկին ժամանել է Թրամփի ժամանակացույցում նշված ժամից 30 րոպե ուշ՝ նա պետք է ժամաներ տեղական ժամանակով 13:00-ին (Երևանի ժամանակով 20:00), սակայն ավտոշարասյունը մոտեցել է 13:30-ին (20:30-ին)։
Ուշացման պատճառը դեռևս անհայտ է։ Զելենսկին կանգ է առել Բլեր-Հաուս նստավայրում, որը գտնվում է Սպիտակ տան դիմաց։ Բլեր-Հաուսը Սպիտակ տան պաշտոնական հյուրատունն է։ Զելենսկին այնտեղ կանգ էր առել նաև 2022 թվականին նախկին նախագահ Ջո Բայդենին այցելելիս։
Սպիտակ տան լրագրողները հաղորդում են Սպիտակ տան շուրջ ուժեղացված անվտանգության միջոցառումների մասին։ Մասնավորապես, նրանք նշում են պահպանության ընդլայնված պարագիծը։ Համալիրից մի քանի թաղամաս հեռավորության վրա երթևեկությունը փակված է խոշոր բեռնատարներով։
Թրամփի և Զելենսկիի հանդիպումը Նախարարների կաբինետի նիստերի դահլիճում պետք է անցկացվի առանց մամուլի մասնակցության։
Զելենսկին Վաշինգտոն էր ժամանել դեռ հանդիպումից մեկ օր առաջ և հանդիպում էր անցկացրել Tomahawk թևավոր հրթիռներ արտադրող Raytheon ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա հայտնել էր իր Telegram-ալիքում։