ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հրաշալի լեզու է գտնում» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի ղեկավարի հետ հանդիպմանը։
«Ուկրաինայի նախագահը շատ բան է տեսել։ Իսկապես, շատ բան։ Նա շատ բան է դիմացել, և մենք, անկեղծ ասած, նրա հետ ենք։ Այսօր մենք այդ մասին կխոսենք։ Կքննարկենք Պուտինի հետ երեկվա զրույցը, և թվում է, թե գործերը լավ են ընթանում։ Մենք ուզում ենք դա դադարեցնել։ Այս պատերազմում այդքան շատ մարդ է մահացել»,- ընդգծել է նա։
Թրամթը նաև անդրադարձել է Պուտինի Հետ Բուդապեշտում սպասվող հանդիպմանը։ Թրամփը նշել է. «Ամենայն հավանականությամբ, դա կլինի Պուտինի հետ իմ երկկողման հանդիպումը, բայց մենք կապի մեջ կլինենք Զելենսկիի հետ։ Երկու նախագահների (Զելենսկիի և Պուտինի) միջև մեծ թշնամություն կա»