Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին նրա բաճկոնի համար։ Այս մասին նա ասել է ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ին, Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Եվ ես կարծում եմ, որ նա հրաշալի տեսք ունի այս բաճկոնով։ Հուսով եմ, մարդիկ կնկատեն... Այն շատ ոճային է, ինձ դուր է գալիս»,- ասել է Թրամփը։
Թրամփը գնահատել է նաև Զելենսկիի լիդերական որակները՝ նրան անվանելով «շատ ուժեղ» և ընդգծել, որ նա շատ բարդ պահեր է անցկացրել։
«Շատ ուժեղ առաջնորդ, մարդ, որը շատ բան է անցել, մենք շատ լավ հարաբերություններ ունենք... Նա շատ բան է տեսել, և մենք դա նրա հետ միասին ենք տեսել»,- հավելել է Թրամփը։
Ուկրաինայի նախագահը լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությունների ժամանակ նշել է, որ ինքը և Թրամփը ներկայումս հասկանում են միմյանց։