Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ հանդիպում Բուդապեշտում չի լինի։
«Դա կլինի երկկողմ հանդիպում, բայց Զելենսկին կապի մեջ կլինի»,- պատասխանել է Թրամփը։
Ըստ նրա, Պուտինն ու Զելենսկին «մեկը մյուսին դուր չեն գալիս», սակայն մարտական գործողությունները կհաջողվի դադարեցնել, և խաղաղությունը կլինի «նույնքան երկարատև, որքան Մերձավոր Արևելքում»։ «Այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել [Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին], մի փոքր լեզու գտնելն է»,- վստահ է ԱՄՆ նախագահը։
Չնայած դրան, Թրամփը վստահ է, որ ինքը, Պուտինը և Զելենսկին պետք է ընդհանուր գագաթնաժողով անցկացնեն։
«Մենք պետք է հավաքվենք միասին։ Սա շատ փոքր խումբ է։ Նախագահ, նախագահ և նախագահ։ Երեք նախագահ, ես՝ նախագահ-միջնորդ»,- պարզաբանել է նա։