Մահացել է «Մերկ ատրճանակ» ֆիլմի դերասան Էդ Ուիլյամսը

 98 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Էդ Ուիլյամսը, որը նկարահանվել է Լեսլի Նիլսենի մասնակցությամբ «Մերկ ատրճանակ» ֆիլմերում։ Այդ մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։


«Ուիլյամսը մահացել է հոկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ,այդ մասին հրատարակությանը պատմել է նրա թոռնուհին՝ Ստեֆանի Ուիլյամսը։


Ուիլյամսը «Մերկ ատրճանակ» ֆիլմաշարում հանդես եկել ոստիկան գիտնականի դերով։ Ուիլյամսը նաև մարմնավորել է քահանայի «Հարսնացուի հայրը» կատակերգությունում։