Քեմփ Փենդլթոնում Ծովային հետևակի կորպուսի 250-ամյակին նվիրված ցուցադրական հրաձգության ժամանակ 155 մմ տրամաչափի արկերից մեկը պայթել է Interstate 5 մայրուղու վրա, որտեղով անցնում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունը, հաղորդում է The New York Times-ը։
Ճանապարհային պարեկության հաշվետվության տեղեկություններով՝ բեկորները
վնասել են Վենսի ուղեկցորդներից մեկի մոտոցիկլետը և պարեկային մեքենան, տուժածներ չկան։
Անհաջող կրակոցն արձակվել է ճանապարհից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող
Ուայթ Բիչից, ոստիկանները կայանել էին այնտեղ՝ փոխնախագահի ավտոշարասյունը միջոցառմանը
ուղեկցելուց հետո։
Վաղաժամ պայթյունից
հետո ցուցադրական հրաձգությունը դադարեցվել է: Պարեկները ստուգման ընթացքում մայրուղում
որևէ բեկոր կամ այլ վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերել, և ճանապարհը շուտով բացվել
է երթևեկության համար:
Կալիֆոռնիայի
նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է նման զորավարժություններ մայրուղու մոտ
անցկացնելու գաղափարը։ «Հաջորդ անգամ փոխնախագահը և Սպիտակ տունը պետք է ավելի մեծ
պատասխանատվություն ցուցաբերեն և մարդկանց կյանքեր չվտանգեն հանուն ուժի կասկածելի
ցուցադրության»,- ասել է նա։
Ի
պատասխան՝ Վենսի ներկայացուցիչները Նյուսոմին մեղադրել են ռիսկերը չափազանցելու
մեջ։