Թրամփի հրամանով սկսվել է Սպիտակ տան Արևելյան թևի ճակատային մասի ապամոնտաժումը․ ինչ է կառուցվելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Սպիտակ տան արևելյան թևում սկսվել են հանդիսությունների դահլիճ կառուցման աշխատանքները։


Նա նշել է, որ դրա կառուցման համար արևելյան թևը ամբողջությամբ կմոդերնիզացվի



«Արևելյան թևը, որն ամբողջությամբ առանձնացված է բուն Սպիտակ տնից, այս գործընթացի շրջանակներում ամբողջությամբ կմոդերնիզացվի և ավարտից հետո կլինի ավելի գեղեցիկ, քան երբևէ»,- գրել է ամերիկյան նախագահը։


ABC News-ը գրել է, որ աշխատողներն արդեն սկսել են շենքի ճակատային մասի ապամոնտաժման աշխատանքները և հրապարակել է քանդման գործընթացը ներկայացնող տեսանյութ։


Թրամփը դեռ փետրվարին էր հայտնել հանդիսությունների դահլիճ կառուցելու ծրագրերի մասին։ Շենքի մակերեսը կկազմի մոտ 90 հազար քառ. ֆուտ (մոտ 8,4 հազար քառ. մետր)։




Նրա խոսքով՝ նախագիծը կֆինանսավորվի սեփական միջոցներով և մասնավոր անձանց ներդրումներով


NBC News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ նոր բալային դահլիճը թույլ կտա հրաժարվել Սպիտակ տան հարավային սիզամարգի վրա տեղադրվող վրաններից, որոնք ստիպված են լինում տեղադրել, երբ միջոցառումը գերազանցում է նախագահական նստավայրի տարողությունը։