ԱՄՆ-ում միջուկային ոլորտի 1400 աշխատակից ուղարկվել է չվճարվող արձակուրդ

ԱՄՆ-ի միջուկային զենքի անվտանգության գործակալությունը (National Nuclear Security Administration, NNSA) մոտ 1400 աշխատակցի ուղարկել է չվճարվող արձակուրդ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչության աշխատատեղերում կմնա միայն մոտ 400 մարդ։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել այսպես կոչված շատդաունը (կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը՝ բյուջեի չհաստատվելու պատճառով)։


Երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենը հայտարարել էր, որ շատդաունի պատճառով երկիրը օրական կորցնում է մինչև 15 մլրդ դոլար։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ շատդաունի պատճառով նոյեմբերին ԱՄՆ-ի մոտ 42 մլն բնակիչ կարող է դադարել ստանալ սննդի կտրոններ։