ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նախօրեին ՀԷՑ-ում ամփոփվեցին Ընկերության կարիքների համար անհրաժեշտ բարձր և ցածր լարման 7 տեսակի՝ շուրջ 2500 հատ կցորդիչների (хамут) մրցութային գնման գործընթացի արդյունքները։
Մրցույթին մասնակցում էին 5 տարբեր ընկերություններ, որոնցից ստացվել են հետեւյալ գնառաջարկները (առանց ԱԱՀ)՝
- նվազագույն գնառաջարկ՝ 76,012մլն ՀՀԴ,
- առավելագույն գնառաջարկ՝ 109,898ՀՀԴ։
Տեղում վերասակարկություն է տեղի ունեցել, եւ հաղթող է ճանաչվել այն ընկերությունը, որը տվյալ խմբաքանակի համար առաջարկել է նվազագույն գինը՝ 58,500մլն ՀՀ դրամ (առանց ԱԱՀ) չափով:
2025 թվականի համար հաստատված՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի գնումների տարեկան պլանով այս ձեռքբերման համար նախատեսված էին ընդհանուր շուրջ 128,877 միլիոն ՀՀ դրամ (առանց ԱԱՀ) ֆինանսական միջոցներ:
Արդյունքում՝ ՀԷՑ-ում իրականացվող բաց, թափանցիկ եւ ներառական մրցութային գնման գործընթացների միջոցով միայն այս գործարքով Ընկերության միջոցներից խնայվեց ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամ:
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին։