Մեկ հարց ունեմ՝ Եկեղեցու երկու Կաթողիկոսի աթոռները և հենց իրենք, հենց ինքը Արամ Առաջինը չե՞ն մաշվել. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի վերջին հայտարարություններին:


«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը վստահ է՝ հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից։


«Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից:


Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։


«Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- ընդգծել է Արամ Ա-ն։


Շատ լավ, կիսում եմ վեհափառի՝ այս դեպի նորացում միտված մոտեցումը։ Բայց մեկ հարց ունեմ՝ Եկեղեցու երկու Կաթողիկոսների աթոռները և հենց իրենք, հենց ինքը Արամ Առաջինը չե՞ն մաշվել»,- գրել է Ստեփանյանը: