Ջերմուկը նոր քաղաքապետ ունի

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։ Այս մասին տեղեկացնում են Ջերմուկի համայնքապետարանից:


 

«Հաջորդիվ` երդման արարողությունը (օրենքով սահմանված կարգով)»,- ասված է հաղորդագրությունում։


 

Հիշեցնենք՝ Վահագն Արսենյանը վայր էր դրել Ջերմուկ համայնքի ղեկավարի լիազորությունները և նշանակվել Վայոց ձորի մարզպետ: