Կաթողիկոսն ամուսնացած է ու երեխա ունի, նկարներն էլ ունեմ, ապրելու տեղն էլ գիտեմ․ Տեր Արամը չի պատրաստվում լքել Հովհաննավանքը

Քիչ առաջ Հովհաննավանքում, որտեղ հարսանեկան արարողություն է տեղի ունենում՝  լարված միջադեպ տեղի ունեցավ։

 

Կտրիճ Ներսիսյանը Հովհաննավանք էր գործուղել Հայր Շնորհին, ով Տեր Արամին պետք է փոխանցեր ծանուցում, թե նա այլևս կարգալույծ է արված և չի կարող արարողություն իրականացնել։ Ի դեպ՝ նրա հետ Հովհաննավանքում էին հայտնվել մի խումբ ընդդիմադիր լրագրողներ, որոնք ջանք չէին խնայում իրավիճակը լարելու համար։

 

Ի պատասխան՝ Տեր Արամը հայտարարեց, որ ինքը չի ենթարկվում  որոշմանը, նաև ասաց, որ չի ընդունում իր կարգալուծությունը․ «Լսել եմ, չեմ ընդունում, ոչ մի բանի պարտավորություն չունեմ։ Ո՞վ է ինձ կարգալոյւծ արել, ես չեմ հարգում այն կառույցը, որն այս թուղթն ուղարկել է»։

 

Այս հայտարարությունից հետո լրագրողները էլ ավելի սադրեցին իրավիճակը, ինչին ի պատասխան Տեր Արամն ասաց՝ Կաթողիկոսը չի կարող կին ու երեխա ունենալ, նկարներն էլ ունեմ, ապրելու տեղն էլ գիտեմ։ Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրել, դե գնացեք։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել»։