Շենգավիթ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։


Այս մասին ասված է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:


Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:


Հունիսի 14-ին կալանավորվել էր:


Այնուհետ Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ և երկրից բացակայելու արգելքի: Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: