Զարմացած չեմ, քանի որ նույն կերպ բանավեճից փախչում է նաև իր թիմի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը․ Մեխակյանը՝ Սաքուլիկի մասին

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Իմացա, որ Դաշնակցության և հետևապես Քոչարյան Ռոբերտի աջակցած թեկնածու Սևակ Խաչատրյանը որոշել է չներկայանալ Վաղարշապատի համայնքապետի թեկնածուների մեծ բանավեճին։


Զարմացած չեմ, քանի որ նույն կերպ բանավեճից փախչում է նաև իր թիմի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։


Բանավեճից փախուստն անարգանք է ընտրողի նկատմամբ, ընտրողը պիտի տեսնի թեկնածուների ծրագրային ու սկզբունքային տարբերությունները, պիտի տեսնի, թե ոնց են թեկնածուները պաշտպանում իրենց գաղափարները։


Եվ վերջապես Վաղարշապատը փախչող համայնքապետ ունենալ չի կարող։


Քոչարյանի թեկնածուի հետ ամեն ինչ պարզ է, նա արդեն իսկ ընդունել է իր պարտությունը, մյուս թեկնածուներին հորդորում եմ՝ չկրկնել նույն սխալը և անպայման գալ բանավեճի։

#ՔՊ7 #Մեխակյան