Արմեն Քթոյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը:


Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Մասնավորապես, ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:


Արմեն Քթոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր: