2018-ի 5300-13 հազարի փոխարեն՝ ռազմական ակադեմիայի կուրսանտն այսօր կարող է ստանալ մինչև 175 հզր դրամ կրթաթոշակ․ Պապիկյան

2018 թվականին կուրսանտների կրթաթոշակը կազմել է 5300-13000 դրամ, գերազանցությամբ ուսանելու պարագայում՝ ևս 10 հազար դրամ հավելյալ կրթաթոշակ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով այսօր առկա իրավիճակը:


«2025 թվականին ռազմական ակադեմիայի կուրսանտը, ըստ առաջադիմության,


  • 1-ին կուրսում կարող է ստանալ մինչև 75 000 դրամ կրթաթոշակ,
  • 2-րդ կուրսում՝ մինչև 100 000 դրամ,
  • 3-րդ կուրսում՝ մինչև 125 000 դրամ,
  • 4-րդ կուրսում՝ մինչև 150 000 դրամ,
  • 5-րդ կուրսում՝ մինչև 175 000 դրամ կրթաթոշակ։


Ակադեմիայի կուրսանտների թիվը, 2018 թվականի համեմատ, աճել է 26 %-ով։


Սա շատ կարևոր ու էական ուղղություն է բանակի կերպափոխման և պրոֆեսիոնալ դառնալու համար»,- ասել է նախարարը։