Միջադեպ. գյուղացիները արգելել են Արա Զոհրաբյանի և Տեր Շնորհի մուտքը Հովհաննավանք

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Հովհաննավանք տանող ճանապարհին:  Գյուղացիները արգելել են ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանի և հոգևորական Տեր Շնորհին հասնել Հովհաննավանք: Հարցին, թե ինչ առաքելությամբ է Զոհրաբյանը գնում եկեղեցի, արդյոք  նպատակը պատարագը խանգարելն է, վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին:

 

Սակայն, ավելի ուշ մեզ գյուղացիները փոխանցեցին, որ այդպես էլ թույլ չեն տվել Արա Զոհրաբյանին և Տեր Շնորհին հասնել եկեղեցի: