Ինքնավստահ ալբանացուն գալիս է փոխարինելու ինքնախաբեությամբ զբաղվող կալուգացին. շարունակելու եք մնալ հետևում․ Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կալանավորված Սամվել Կարապետյանի՝ ԱԱԾ մեկուսարանից գրած հերթական նամակին:


«Իրեն ազգային բարերար հռչակած տխրահռչակ կալուգացի օլիգարխը ԱԱԾ մեկուսարանից հերթական անգամ ուրիշների մտքերն է ներկայացրել սեփական անվան տակ։ Եկեղեցու ներսում պատվերով իր նկարը խփած և իրեն սրբացրած Սամվելը այժմ ժողովրդին փորձում է խրատներ տալ արժեքների և սրբությունների մասին։


Քո իմացած արժեքները սահմանափակվում են նյութականով և ուղիղ չափվում են քո կարողության և Կտրիճի համար որպես պաշտամունք պատին կախված նկարով։ Դրա համար էլ իրենց ձևով շարժման հանդիպումներին, ի նշան պարտքի վերադարձի հոգևորականներ են գնում։


Ուզում եք կոչեք փոքրիկ խմբակ, ուզում եք կոչեք մի քանի հոգի, դրանից իրականությունը չի փոխվելու, շարունակելու եք մնալ հետևում, ինչպես 2018-ին և 2021-ին, այնպես էլ վստահ եմ 2026-ին. ժողովուրդն իր խոսքն ասելու է։ Ինքնավստահ ալբանացուն գալիս է փոխարինելու ինքնախաբեությամբ զբաղվող կալուգացին»,- գրել է պատգամավորը։