Կտրիճի եկեղեցում անարդարները բարձրանում են, իսկ արդարները բարձրանալ չեն կարող․ Մի՞թե մենք հաշտ ենք սրա հետ․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կուսակրոն եկեղեցականների կողմից կուսակրոնության ուխտի խախտումը բացի նրանից որ Աստծո և եկեղեցու հետ կապած ուխտի խախտում է և դրանով իսկ սրբապղծություն՝ իր մեջ նաև այլ մեղք է պարունակում։


Փաստացի մեր եկեղեցում հալածվում ու սահմանափակվում են արդարները։ Այն քահանաները, որը Աստծո օրենքով և Աստծո առաջ պսակ են կապում, ամուսնանում, կին ու երեխա ունեն, ունեն օրինակելի ընտանիքներ։


Այդ մարդիկ փաստացի սահմանափակված են դառնալ աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս և քահանա։ Իսկ այ կուսակրոնության ուխտ կապած և այն խախտած եկեղեցականները՝ որքան ուզես։ Կտրիճի ղեկավարամամբ՝ բոլոր դռները բաց են քո առաջ, եթե դու ուխտադրուժ ես և փակ են քո առաջ՝ եթե դու ազնիվ, ամուսնացյալ քահանա ես։


Կտրիճի եկեղեցում անարդարները բարձրանում են, իսկ արդարները բարձրանալ չեն կարող։


Մի՞թե մենք հաշտ ենք սրա հետ։ Մի՞թե մենք պիտի ասենք, որ այո ազնվորեն ամուսնացած, միայն իր օրինական կնոջ հետ կյանքը կապած քահանան չի կարող դառնալ թեմի առաջնորդ, իսկ օրինակ 8 սիրուհի, 5-6 սիրեկան ունեցողը կարող է։


Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: Մատթես 5:6