Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
ԿԸՀ–ից տեղեկացրին, որ 31 ընտրատարածքային հանձնաժողովը ստացել է Ղուկասյանի դիմումը։
ՏԻՄ օրենքի համաձայն` ավագանու անդամը դիմումը ներկայացնում է համայնքապետին, իսկ համայնքապետը մանդատը վայր դնելու արձանագրությունը ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողովին։ Հանձնաժողովը դիմումը քննելու և մանդատը ցուցակով հաջորդին փոխանցելու համար 7 օր ժամանակ ունի։
Եթե ավագանու առնվազն 17 անդամ չմասնակցի նոյեմբերին կայանալիք առաջիկա նիստին , քվորում չի ապահովվի, և նիստը չի կայանա։