Հոգևորականները ժողովրդավարություն չեն ուզում, բայց օգտվում են դրա «ողջ գործիքակազմից». Պետրոս Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Էս էլ որերորդ հոգևորականն ա , լուրջ դեմքով ասում է , որ ժողովրդավարությունը վատ բանա ,մեզ պետք չի ,մեզ դիկտատուրայա պետք։


Ու քանի որ նրանք սովորական , շարքային տերտերներ չեն ,ենթադրում եմ Կաթողիկոսը իր լռությամբ համաձայն  է նրանց հետ։


Ինչ է ստացվում,եկեղեցականները իրենց իրավունքները պաշտպանելու հարցում օգտվում են ժողովրդավարության ողջ գործիքակազմից`էլ փաստաբաններ, էլ ԶԼՄ ներ ,էլ կրոնական կազմակերպությունների ազատություններ, էլ սահմանադրական ինքնակառավարում, տարանջատում ։


Փաստորեն իրենք էնքան էլ դեմ չեն, որ իրենց համար ժողովրդավարություն լինի ,էդ դեպքում ում ՞համար են դիկտատուրան ճիշտ համարում ։


Պարզ ա չէ՞ ' ,ժողովրդի։


Որովհետև իրենց հոտա պետք և դիկտատուրա ,որ հանգիստ կառավարվի։


Իսկ քաղհասարակություն,մարդ ,քաղաքացի ինչներին  է պետք,դրանք մեկ էլ կարող ա իրենց հարցեր տան։ Էնպես որ,իրենց տեռորիստի, ռազմական հեղաշրջում ուզողի կամ կազանովայի համար միայն ժողովրդավարություն և իրավունքներ ,իսկ մնացած ժողովրդի համար դիկտատուրա։


Մեկ էլ վերջերս նկատել եմ `Արամ Աբրահամյանը , ինչպես տարիներ առաջ Շուշան Պետրոսյանը իր կլիպերում,կանգնում է Եկեղեցու ֆոնին և խոսում , մտածում քրիստոնեական բարքերի ,բարոյականության և էության մասին։


Շատ լավ նախաձեռնություն ա։Մենակ կարծում եմ Արամը սխալ հասցեիցա սկսել։


Քրիստոնեական բարոյականության դասերը սկսեք Տեր Արշակից։Երբ այդտեղ հաջողության հասնեք, շատ բաներ ինքնիրեն կլինեն։