ՀԷՑ-ը վերջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում բարելավել է իր դիրքը․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ը վերջին եռամսյակում ՀՀ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում բարելավել է իր դիրքը՝ 21-ից բարձրանալով 18-րդ տեղը. ՀՀ ՊԵԿ պաշտոնական տվյալներով՝ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2025թ. երրորդ եռամսյակի (հունվար-սեպտեմբեր) արդյունքներով Հայաստանի էլեկտրական ցանցերը զբաղեցրել է ցանկի 18-րդ տեղը, հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։


 

«Նշված ժամանակաշրջանում ՀԷՑ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում է 11.718.541.000,00 ՀՀ դրամ։ 


 

2025թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով  (հունվար-հունիս ամիսներ) ՀԷՑ-ը ցանկի 21-րդ տեղում էր, իսկ ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում էր՝ 7.726.510.000 ՀՀ դրամ»,-նշել է նա: